21 Օգոստոսի 2008, 934 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԽԱՂԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը և նկատի ունենալով Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների` 2008 թվականի սեպտեմբերի 6-ին կայանալիք խաղի կապակցությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանող թուրք ֆուտբոլասերների աննախադեպ թիվը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` 2008 թվականի սեպտեմբերի 1-11-ը կազմակերպել ուժեղացված ծառայություն և ձեռնարկել միջոցներ` հասարակական կարգի պահպանման համար:
2. Երևանի քաղաքապետին`
1) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` Երևանի Վազգեն Սարգuյանի անվան հանրապետական մարզադաշտին հարող տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման, ֆուտբոլասերներին ժամանակավոր կենցաղային պայմաններով ապահովելու հանրային սննդի ժամանակավոր օբյեկտներ տեղադրելու, ինչպես նաև շտապ օգնության, այլ քաղաքային կազմակերպությունների անխափան աշխատանքը և մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը կազմակերպելու համար.
2) զանգվածային հրապարակային միջոցառումների մասին իրազեկումները քննարկելիս` հաշվի առնել սույն որոշման 1-ին կետում նշված ժամանակահատվածի ընթացքում հասարակական կարգի առավել խիստ պահպանման անհրաժեշտությունը` պայմանավորված 2008 թվականի սեպտեմբերի 6-ին կայանալիք խաղի նկատմամբ աննախադեպ հետաքրքրությամբ:
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` 2008 թվականի սեպտեմբերի 1-11-ը ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` իրենց ղեկավարման ոլորտներում չնախատեսված հնարավոր իրավիճակները կանխելու, բնականոն գործունեությունը և մատուցվող ծառայությունների պատշաճ որակն ապահովելու համար: