16 Դեկտեմբերի 2004, 1847 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԵՔԵՆԱՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների կադաստրի վարման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետությունում ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
դ) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա երկաթուղային տրանսպորտային միջոցների ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի.
ե) Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
զ) Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտային միջոցների հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն N 6 հավելվածի.
է) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա ջրային տրանսպորտային միջոցների ցանկը` համաձայն N 7 հավելվածի.
ը) Հայաստանի Հանրապետությունում ջրային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման կարգը՝ համաձայն N 8 հավելվածի.
թ) Հայաստանի Հանրապետությունում ջրային տրանսպորտային միջոցների հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն N 9 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: