21 Օգոստոսի 2008, 930 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատաuխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2008 թվականի ընթացքում լրացուցիչ ձեռք բերվելիք փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով Հայաuտանի Հանրապետության դատախազությանը հատկացնել 33034.0 հազ. դրամ,
որից ինն ամսում` 20000.0 հազ. դրամ՝ Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախuեր» հոդվածով)։2. Սահմանել, որ uույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի հաշվին 2008 թվականի ընթացքում փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվելու գնումների մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի «Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից 2008 թվականին իրականացվող պետական պատվերի մաuին» N 102-Ն որոշմամբ uահմանված կարգով: