Կառավարության որոշումներ

24 Հուլիսի 2008, 909 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՊԱՎԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ ու 7-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ելնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ապավենի գյուղական համայնքի տարածքում սահմանապահ ուղեկալ կառուցելու անհրաժեշտությունից` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով սահմանված` Ապավենի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 1.0 հեկտար և համայնքային սեփականություն հանդիսացող 3.0 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետության և հասարակության անվտանգությունը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով նրա ռազմաստրատեգիական դասավորությունը, դիրքը, ռելիեֆը, հեռավորությունը սահմանագծից, վերահսկողական և ինժեներաշինարարական, այդ թվում` նաև հաղորդակցուղիների և հողի գրունտի համապատասխանությունը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը.

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետն է:

3. Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ապավենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 4.0 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերը` համաձայն N 3 հավելվածի, փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:

5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

2) օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի ավարտից հետո ապահովել սույն որոշման 4-րդ կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասի` անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը.

3) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

6. Սույն որոշումը, բացառությամբ 4-րդ կետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

7. Սույն որոշման 4-րդ կետն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետով սահմանված տարածքների նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի գրանցման պահից:

 

 

Արխիվ

2024

2023