25 Նոյեմբերի 2004, 1850 - Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈԻՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանն իր սեփականությունը հանդիսացող NN 4, 5 և 8 պահեստային շինությունները (քաղ. Երևան, Բագրատունյաց 89)` 3075,34 քառ. մետր ընդհանուր մակերեսով, այդ պահեստներին հարակից հարթակները` 641 քառ. մետր ընդհանուր մակերեսով, մարտկոցների լիցքավորման կետը` 248,22 քառ. մետր մակերեսով, պարիսպը` 661 գծամետր, և NN 4, 5 և 8 պահեստներն սպասարկող երկաթուղագծերը (408 և 418 սլաքներից դեպի պահեստները ձգվող փակուղիները)` 1577 գծամետր, օտարել դասական աճուրդով` մեկնարկային գինը սահմանելով 23000000 դրամ:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ապահովել աճուրդի անցկացումը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։