14 Օգոստոսի 2008, 902 - Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից՝ Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (հաշվի համարը` 900018211020) կուտակված միջոցների մնացորդից մինչև 1,124,553.3 հազ. դրամի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը, որից`
1) մինչև 650,000.0 հազ. դրամը` որպես պետական օժանդակություն «Էլեկտրա-տրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը` 20 միավոր տրոլեյբուսների ձեռքբերման նպատակով.
2) 198,982.0 հազ. դրամը՝ Երևան քաղաքի Ռիգայի փողոցի վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար.
3) 127,895.0 հազ. դրամը՝ Երևանի N 199 միջնակարգ դպրոցի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների համար.
4) 54,236.2 հազ. դրամը` Երևանի Վ. Սարոյանի անվան N 138 միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքների համար.
5) 58,948.1 հազ. դրամը՝ Երևանի N 159 միջնակարգ դպրոցի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների համար.
6) 34,492.0 հազ. դրամը` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի շրջակա տարածքի ասֆալտապատման աշխատանքների համար։