23 Դեկտեմբերի 2004, 1839 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 100-Ն ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող
2004-2006 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 100-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ցանկի 156-րդ և 158-րդ կետերի «Կատարման ժամկետը» սյունակում «2004» թիվը փոխարինել «2005» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Այն իրավական ակտերի ցանկը հաստատելու մասին, որոնցով նախատեսված հարաբերությունները «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կարգավորվեն օրենքով» N 253-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ցանկի 7-րդ և 28-րդ կետերի «Օրենքների նախագծերի ներկայացման ժամկետները» սյունակում «2004 թ. դեկտեմբեր» և «2004 թ. նոյեմբեր- դեկտեմբեր» բառերը փոխարինել «2005 թ.» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: