Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2008, 894 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 453 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խոտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 4.9 հեկտար հողերը, այդ թվում` 3 հեկտար վարելահող, 1.9 հեկտար խոտհարք փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա` պաշտպանական կարիքների համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։