16 Դեկտեմբերի 2004, 1836 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի N 80 որոշմամբ հաստատված օպտիմալացման հայեցակարգային հիմնադրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Սպասվելիք իրավիճակը» գլխի «Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն» բաժնի «Ծրագրի իրականացման արդյունքում ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայությունը կներկայացվի հետևյալ բուժհաստատություններով» աղյուսակի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տեղի առողջության կենտրոն 644 4200 միացնել Գորիսի պոլիկլինիկային -»
բ) «Հիվանդանոցային (մասնագիտական) ծառայություն» բաժնի «Կապանի վարչատարածք» ենթաբաժնի`
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Կապանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունում հիմնել մաշկավեներաբանական բաժանմունք` 10 մահճակալ հզորությամբ` նշված բաժանմունքը տեղափոխելով լուծարված մաշկավեներաբանական դիսպանսերից».
4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սյունիքի մարզային մաշկավեներաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել` ազատելով զբաղեցված տարածքը».
ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ և 8-րդ կետերով.
«7. «Կապանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում հիմնել մաշկավեներաբանական կաբինետ։
8. «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը գործող կարգավիճակով տեղափոխել Սյունիքի մարզային մաշկավեներաբանական դիսպանսերի ազատված շենքը:
Արդյունքում կազատվի ներկայիս Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսերի շենքը` 787 քառ. մետր տարածքով».
գ) «Գորիսի վարչատարածք» ենթաբաժնի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. «Տեղի Ս. Բարխուդարյանի անվան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել` միացնելով «Գորիսի Ս. Ամիրյանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը».
դ) «Քաջարանի վարչատարածք» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քաջարանի հիվանդանոց» և «Քաջարանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման եղանակով վերակազմակերպել` ստեղծելով «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` 30 մահճակալ հզորությամբ:
Բժշկական կենտրոնը կընդգրկի հիվանդանոցային (ստացիոնար) և պոլիկլինիկական բաժանմունքներ: Հիվանդանոցային բաժանմունքը կներառի`
թերապևտիկ,
վիրաբուժական,
մանկաբարձագինեկոլոգիական,
մանկական ,
ինֆեկցիոն պալատներ».
ե) «Մեղրու վարչատարածքում նախատեսվում է ունենալ» ենթաբաժինը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Մեղրու վարչատարածք
«Մեղրու հիվանդանոց» և «Մեղրու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները` միաձուլման եղանակով վերակազմակերպել` ստեղծելով «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` 30 մահճակալ հզորությամբ: Բժշկական կենտրոնը կընդգրկի հիվանդանոցային (ստացիոնար) և պոլիկլինիկական բաժանմունքներ: Հիվանդանոցային բաժանմունքը կներառի`
թերապևտիկ,
վիրաբուժական,
մանկաբարձագինեկոլոգիական,
մանկական,
ինֆեկցիոն պալատներ:
Կազմավորվող բժշկական կենտրոնի գործունեությունը նախատեսվում է ծավալել ներկայիս «Մեղրու հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տարածքում:
Ներկայիս «Մեղրու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքում կգործի ընտանեկան բժշկի գրասենյակ և շտապ օգնության կայան` առանձին մուտքի և ելքի պայմանով:
Արդյունքում կազատվի պոլիկլինիկայի շենքի 5 հարկաբաժին` 3000 քառ. մետր տարածքով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: