14 Օգոստոսի 2008, 890 - Ա
ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱԼՈՒՄՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արամայիս Վարդանի Գալումյանին (ծնվ.՝ 1985 թվականի հոկտեմբերի 16-ին, քաղ. Երևան, Պուշկինի 50, բն. 10, 2007 թվականից սովորում է Մոսկվայի պետական շինարարական համալսարանի ասպիրանտուրայի անվճար ուսուցման համակարգում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2010 թվականի գարնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: