Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2008, 888 - Ա

ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Անդրանիկ Մկրտչի Վարդանյանին (ծնվ.՝ 1989 թվականի հոկտեմբերի 21-ին, քաղ. Երևան, Նոր-Արեշ, 26-րդ փող., 1-ին նրբ., 4/1 տուն, 2007 թվականից սովորում է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև 2012 թվականի գարնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: