Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2008, 886 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 412-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմի նկարահանումն ու միջազգային հեղինակավոր հեռուստաալիքներով հեռարձակումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1509-Ն որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 412-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «ինն ամսում` 112500.0 եվրոյին համարժեք դրամ և 168750.0 եվրոյին համարժեք դրամը` տարեկան» բառերը փոխարինել «ինն ամսում` 168750.0 եվրոյին համարժեք դրամ» բառերով: