14 Օգոստոսի 2008, 885 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու և հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մասին» N 17-Ա որոշման 11-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնվող անշարժ գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 20011.808 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (12260.0 հազ. դրամը` բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, 7751.808 հազ. դրամը` բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով)։