Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2004, 1831 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1408-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգի N 3 ձևում (Դր-3) «Ստացողի ծածկագիրը» բառերը փոխարինել «Ստացողի սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: