Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2008, 883 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների` 2008/2009 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» N 541-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. «I. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բաժնի «0515 Զարդակիրառական արվեստ 150» տողում «150» թիվը փոխարինել «130» թվով, «1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 140» տողում «140» թիվը` «120» թվով, «2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 60» տողում «60» թիվը` «40» թվով, իսկ «Ընդամենը 1645» տողում` «1645» թիվը` «1585» թվով,

բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «X. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան» բաժնով.

              X. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան

0515

Զարդակիրառական   արվեստ

20

1207

Եռակցման  աշխատանքների   տեխնոլոգիա

20

2907

Ատաղձագործական,  մանրահատակագործական, ապակեգործական  աշխատանքներ

 

20

      Ընդամենը

 
60

ա. «I. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բաժնի «Պահուստային տեղեր 100» տողում «100» թիվը փոխարինել «109» թվով.

բ. «Ընդամենը 1758» տողում «1758 թիվը» փոխարինել «1698» թվով,

գ. «VII. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

         VII. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական   ավիացիայի գլխավոր վարչություն

 

2401

Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

5

2402

 Օդային տրանսպորտի երթևության կառավարում

5

2403

Թռչող ապարատների թռիչքային շահագործում

5

     Ընդամենը

 
15

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: