14 Օգոստոսի 2008, 887 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի և մատուցված ծառայությունների դիմաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը` 1880796 դրամ, օդանավերի վերգետնյա սպասարկման դիմաց «Զվարթնոց հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերությանը` 155965 դրամ, աերոնավիգացիոն սպասարկման դիմաց «Հայաերոնավիգացիա» փակ բաժնիտիրական ընկերությանը` 591737 դրամ ու ավիաօդերևութաբանական տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ սպասարկման դիմաց «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` 71800 դրամ գումարների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 2700298 դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):