23 Դեկտեմբերի 2004, 1829 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկում՝
ա) «3819 00 000; 3820 00 000 Արգելակային հեղուկներ, անտիֆրիզներ և հակասառցապատման պատրաստի հեղուկներ»
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3819 00 000 Արգելակային հեղուկներ
38 20 00 000 Անտիֆրիզներ (բացի հակասառցապատման պատրաստի հեղուկներից)».
բ) «9405 (բացի 9405 10 000-ից, Էլեկտրական լուսավորման սարքավորումներ»
9405 50 000-ից, 9405 60-ից,
9405 91-ից, 9405 92-ից,
9405 99-ից)
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9405 (բացի 9405 10 100-ից, էլեկտրական լուսավորման սարսարքավորումներ»:
9405 50 000-ից, 9405 60-ից,
9405 91-ից, 9405 92-ից,
9405 99-ից)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: