Կառավարության որոշումներ

7 Օգոստոսի 2008, 876 - Ն

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև 2007 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի N 2363 ARM (SF) վարկային համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև կնքված ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի N 2363 ARM (SF) վարկային համաձայնագրի, առանց ծրագրի իրականացման գրաuենյակի ներգրավման, իրականացման առանձնահատկությունը` uահմանել, որ Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգով նախատեսված` ծրագրի համակարգման գործառույթները վերապահվում են Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:

2. Ստեղծել ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհուրդ` դրա կազմում ընդգրկելով Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, հասարակական կազմակերպության և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներին:

3. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը:

4. Սահմանել, որ ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի`

1) կառավարման խորհուրդն իրականացնելու է Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները` բացառությամբ կանոնադրության 7-րդ կետի «զ» ենթակետի և 20-րդ կետի, որոնց իրականացումը վերապահվում է «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը.

2) վարկային համաձայնագրով Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի` որպես ծրագրի գործադիր գործակալության, և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության` որպես ծրագրի իրականացման գործակալության առջև դրված խնդիրների իրականացման նպատակով` անհատական խորհրդատուների ներգրավմամբ ստեղծվում են համապատասխանաբար ծրագիրը համակարգող միավոր և ծրագրի կառավարման գրասենյակ.

3) իրականացման շրջանակներում սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծրագիրը համակարգող միավորի ֆինանսավորումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի միջոցների հաշվին` սույն որոշման 5-րդ կետով հաստատված կանոնակարգի համաձայն` ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակներին և նախահաշիվներին համապատասխան.

4) իրականացման շրջանակներում սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծրագրի կառավարման գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի միջոցների հաշվին, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցով` ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակներին և նախահաշիվներին համապատասխան:

5. Հաստատել Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրով նախատեսված` ծրագիրը համակարգող միավորի (ԾՀՄ) պահպանման ծախսերի վարկային միջոցներից ֆինանսավորման կանոնակարգը` համաձայն հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: