Կառավարության որոշումներ

5 Հունիսի 2008, 853 - Ն

ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ, LԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՈՒ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԻԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 3-րդ մասով, 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով, 15-րդ հոդվածի 6-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով, 32-րդ հոդվածի 3-րդ մասով, 53-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված պետական գնումների գործակալության լիազորությունը վերապահել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հաստատել`

1) գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6) բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը` համաձայն N 6 հավելվածի:

3. Սահմանել, որ գնումների պաշտոնական տեղեկագիրը հրատարակվում է էլեկտրոնային ձևով` լիազոր մարմնի ինտերնետային կայքում:

4. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի «Գնումների մասին տեղեկությունների հրապարակման և գնումների բնութագրերի հաստատման և նախնական հսկողության կարգերը հաստատելու մասին» N 556 որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Փակ մրցույթով գնումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1755-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Գնումների գործընթացի կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու մասին» N 1690-Ն որոշումը:

5. Նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով:

6. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում` սույն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպվում են պարբերական մրցույթներ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: