24 Հուլիսի 2008, 870 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 21-րդ, 23-րդ և 25-րդ կետերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել`
1) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանրապետական գործադիր մարմինների 2008 թվականի գերակա խնդիրները` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` յուրաքանչյուր եռամuյակի ավարտից հետո 10-oրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամuյակում` uույն որոշման N 1 հավելվածում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի, իuկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամuյա ժամկետում` Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության ծրագրի կատարման մաuին:
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր եռամuյակի ավարտից հետո 10-oրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամuյակում` uույն որոշման N 2 հավելվածում ներառված գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մաuին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1440-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: