23 Դեկտեմբերի 2004, 1820 - Ն
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՅԼ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1915 ԹՎԱԿԱՆԸ (ՆԵՐԱՌՅԱԼ) ԾՆՎԱԾ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ` Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց կենսաթոշակին 2005 թվականի հունվարի 1-ից տալ հինգ հազար դրամ ամենամսյա հավելում։
2. «Պետական կենսաթոշակների մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն կենսաթոշակ նշանակող և վճարող մարմիններին` սույն որոշման 1-ին կետում նշված հավելումը վճարել յուրաքանչյուր ամիս` տվյալ ամսվա կենսաթոշակի հետ` ընդհանուր գումարով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։