25 Նոյեմբերի 2004, 1816 - Ն
«ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
4-րդ, 6-րդ և 15-րդ հոդվածներին համապատասխան և ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1950-Ն որոշման պահանջներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել ի գիտություն «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) նախատեսված գործընթացների կիրարկման արդյունքները՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Սահմանել, որ ջրամատակարար կազմակերպության միջոցներով ջրաչափական սարքի տեղադրման պայմանագիր կնքած բաժանորդների համար մինչև խմելու ջուր մատակարարող ընկերությունների կողմից ջրաչափական սարքի տեղադրման օրն ընկած ժամանակահատվածի համար մատակարարված ջրի քանակը աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդների համար հաշվարկվում է` շուրջօրյա ջրամատակարարման դեպքում` հաշվարկային գումարի 30 տոկոսի, ժամային ժամանակացույցով ջրամատակարարման դեպքում` հաշվարկային գումարի 15 տոկոսի չափով, իսկ ջրաչափական սարքի տեղադրման օրվա դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումից հետո մնացած գումարը ենթակա է դուրսգրման:
3. Նկատի ունենալով օրենքով նախատեսված գործընթացների իրականացման ծավալուն բնույթը` թույլատրել համապատասխան ընկերությունների տնօրենների խորհուրդներին առանձնահատուկ դեպքերում սույն որոշմամբ հաստատված NN 1, 2, 3 և 4 հավելվածներում անհրաժեշտության դեպքում կատարել ճշգրտումներ` յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար համապատասխան հիմնավորող փաստաթղթերի առկայության պայմաններում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: