Կառավարության որոշումներ

31 Հուլիսի 2008, 852 - Ն

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵՎ ՏՈՄՍԱՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) ներքաղաքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների ճանապարհային թերթիկի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) միջպետական ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների ճանապարհային թերթիկի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) միջմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների ճանապարհային թերթիկի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների ճանապարհային թերթիկի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) միջպետական, միջմարզային, ներմարզային տոմսահաշվառման փաստաթղթի ձևը` համաձայն N 5 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր