7 Օգոստոսի 2008, 847 - Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Արսեն Չիտչյանին` 30.0 հազ. դրամ, Սերյոժա Հարությունյանին` 90.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 30.0 հազ. դրամ, Արարատ Առաքելյանին` 90.0 հազ. դրամ, Գրիշա Հասրաթյանին` 60.0 հազ. դրամ և Կարեն Ասատրյանին` 180.0 հազ. դրամ վճարելու նպատակով Երևանի քաղաքացիական դատարանին 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 480.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):