Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2004, 1797 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Շատին գյուղում քարաթափերի ազդեցության վտանգավոր գոտում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները առաջնահերթ լուծելու մասին» N 1260-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 907-Ն որոշման 3-րդ կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով հակասողանքային միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին նախատեսված 89,01 մլն դրամ հատկացումներն ուղղել Շատին գյուղի բնակիչների` այդ թվում`

ա) 86,85 մլն դրամը՝ քարաթափերի ազդեցության հույժ վտանգավոր գոտում գտնվող, առաջնահերթ կարգով տարահանման ենթակա բնակելի տների բնակիչների,

բ) 2,16 մլն դրամը` խիստ վթարային վիճակում գտնվող, քանդման ենթակա բնակելի տան բնակիչ Վահագն Կարապետյանի բնակարանային խնդիրների լուծմանը:

Ընդ որում, սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծել անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու կամ շուկայից բնակելի տուն (բնակարան) գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) տրամադրման միջոցով».

բ) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: