24 Հուլիսի 2008, 826 - Ն
«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ՇԻՐԱԿ» ԱՐՎԵՍՏԱՆՈՑ», «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ԳՈՒԳԱՐՔ» ԱՐՎԵՍՏԱՆՈՑ», «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ՏԱՎՈՒՇ» ԱՐՎԵՍՏԱՆՈՑ», «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ՎԱՅՔ», «ԱՐԱԳԱԾՈՏՆ», «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ» ԱՐՎԵՍՏԱՆՈՑ», «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԱՐՎԵՍՏԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հուշարձանների վերականգնման «Շիրակ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Գուգարք» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Տավուշ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Վայք», «Արագածոտն», «Հուշարձանների վերականգնման «Գեղարքունիք» արվեստանոց» և «Հուշարձանների վերականգնման «Զանգեզուր» արվեստանոց» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել և ստեղծել «Հուշարձանների վերականգնման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
2. «Հուշարձանների վերականգնման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` 4-ամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված փակ բաժնետիրական ընկերությունների միջև միաձուլման պայմանագրի կնքումը և կազմել ու հաստատել փոխանցման ակտը.
2) հաստատել «Հուշարձանների վերականգնման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և կանոնադրական կապիտալի չափը.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հուշարձանների վերականգնման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության և գույքային իրավունքների և սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների գործունեության դադարման պետական գրանցումները` ընկերության միջոցների հաշվին.
4) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հուշարձանների վերականգնման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նյութատեխնիկական բազայի հիման վրա հուշարձանների վերականգնման համար անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։