Կառավարության որոշումներ

31 Հուլիսի 2008, 824 - Ա

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի

22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ձեռք բերված և հաշվեկշռում հաշվառված` 2007 թվականի արտադրության «Նիվա ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան (թափքը` XTA 21214071855797, շարժիչը` 8611372)` 4050000 դրամ հաշվեկշռային արժեքով, ամրացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի պետական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցների հաշվին: