31 Հուլիսի 2008, 815 - Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարր, օտարել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «ՎԱԶ-21213» մակնիշի (պետհամարանիշը` 201 ԼՏ 03, թողարկման տարեթիվը` 2000 թ., շարժիչը` N 5944868, թափքը`
N XTA 21213 OY 1499582), 2008 թվականի մարտի 28-ի դրությամբ 204 հազ. դրամ գնահատված ավտոմեքենան (այսուհետ` գույք)` որպես աճուրդի մեկնարկային գին սահմանելով գնահատված գույքի արժեքը:
2. Սահմանել, որ առաջին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում կազմակերպվում են նոր աճուրդներ, և գույքի մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 18000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: