Կառավարության որոշումներ

31 Հուլիսի 2008, 814 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել`

1) 150,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և լանջավոր տանիքները հիմնանորոգելու համար, այդ թվում`

ա. նախագծահետազոտական փաստաթղթերի մշակման համար` 1,110.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից` 2008 թվականի ինն ամսում` 844.0 հազ. դրամ,

բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 148,890.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից` 2008 թվականի ինն ամսում` 113,160.0 հազ. դրամ.

2) 185,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա. Մանուկյան-Գ. Արզումանյան` 2.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար, այդ թվում`

ա. նախագծահետազոտական փաստաթղթերի մշակման համար` 1,110.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից` 2008 թվականի ինն ամսում` 844.0 հազ. դրամ,

բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 183,890.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից` 2008 թվականի ինն ամսում` 139,757.0 հազ. դրամ.

3) 50,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի N 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար, այդ թվում`

ա. նախագծահետազոտական փաստաթղթերի մշակման համար` 1,110.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից` 2008 թվականի ինն ամսում` 844.0 հազ. դրամ,

բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար՝ 48,890.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից` 2008 թվականի ինն ամսում` 37,157.0 հազ. դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: