Կառավարության որոշումներ

31 Հուլիսի 2008, 813 - Ա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի բարելավման, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման և Եվրասիական զարգացման բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև Եվրասիական զարգացման բանկի (այսուհետ` բանկ) ստեղծման մասին 2006 թվականի հունվարի 12-ին ստորագրված համաձայնագրին (այսուհետ` համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության միանալու փուլում աշխատանքները համակարգելու, բանկի հետ համագործակցության, ինչպես նաև համատեղ միջնաժամկետ ծրագրերի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու ներպետական ընթացակարգերի ավարտից հետո 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին բանկի բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումար հատկացնելու վերաբերյալ:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ հայտագիրը: