Կառավարության որոշումներ

24 Հուլիսի 2008, 800 - Ն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ (ԳՆԵՐԻ) ՈՒ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ու վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի` 2008 թվականի կադաստրային արժեքների և կադաստրային զուտ եկամտի չափերը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի կադաստրային արժեքների (գների) ու կադաստրային զուտ եկամտի 2007 թվականի չափերը սահմանելու մասին» N 607-Ն որոշմամբ սահմանված չափերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: