16 Դեկտեմբերի 2004, 1754 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ի N 1227-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության
2004 թվականի շահույթի օգտագործման ուղղությունները սահմանելու մասին» N 1227-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա1» ենթակետով.
« ա1) Հայաստանի ազգային օլիմպիական
կոմիտեին (Ծաղկաձորի ճոպանուղու 3-րդ գծի
և մակերեսային ճոպանուղու շինարարության
նպատակով) մինչև 1.5 մլրդ դրամ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:՝