24 Հուլիսի 2008, 777 - Ն
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը` 236076,0 հազ. դրամով:
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակի «2.2. Բաժնեմասերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում, որից` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Կոջեմա Լոջեստիկ» ֆրանսիական կազմակերպության միջև 2005 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասերի անվանական արժեքի ավելացում» ծախսային ծրագրով նախատեսված 236076,0 հազ. դրամ գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` սույն որոշման 1-ին կետով նախատեսված «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը 236076,0 հազ. դրամով ապահովելու համար: