Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2004, 1749 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 37-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 10-ի N 5-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ավազանային կառավարման տարածքները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին ենթակետի համաձայն` Ջրի ազգային ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ավազանային կառավարման պլանները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր