Կառավարության որոշումներ

3 Հուլիսի 2008, 769 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

“Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետին և “Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. “Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի “Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին” N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել, որ Երևան քաղաքում երաժշտական և արվեստի դպրոցների ազգային նվագարանների բաժիններում մեկ սովորողի ուսման վարձավճարի փոխհատուցման չափը 8097 դրամ է, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` 6289 դրամ։
3. Հաստատել`
1) սույն որոշման 1-ին կետով Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացված միջոցների բաշխումը երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցման համար` համաձայն N 2 հավելվածի.
2) երաժշտական և արվեստի դպրոցներում դասավանդվող ազգային նվագարանների ցանկը` համաձայն N 3 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզպետարաններին հատկացնել 6112.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման “Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ” հոդվածով)` համաձայն N 4 հավելվածի։
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի “Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերա-բաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսման վարձավճարի փոխհատուցման չափը, ազգային նվագարանների ուսուցման գծով միջոցների բաշխումը և ազգային նվագարանների ցանկը հաստատելու մասին” N 1167-Ն որոշման 2-րդ կետը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հավելված