Կառավարության որոշումներ

17 Հուլիսի 2008, 751 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 996-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները հաստատելու մասին» N 996-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետը «գործակալության» բառից հետո լրացնել «մարզային և» բառերով.

2) որոշման հավելվածի՝

ա. 1-ին կետը «զբաղվածության» բառից հետո լրացնել «մարզային և» բառերով,

բ. 2-րդ կետը «անգամ» բառից հետո լրացնել «,բացառությամբ 8.1-ին կետում նշված դեպքերի» բառերով,

գ. 3-րդ կետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերով,

դ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Գործատուի լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքերում պայմանագիրը ժամկետից շուտ լուծելիս նույն անձի համար կարող է կնքվել նոր պայմանագիր այլ գործատուի հետ՝ նախորդ պայմանագրով չիրացված ժամկետով:»,

ե. 18-րդ և 26-րդ կետերում «հիմնադրամ» բառը փոխարինել «ծառայություն» բառով, իսկ 19-րդ կետում «Հիմնադրամը» բառը` «Ծառայությունը» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: