Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2004, 1740 - Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Ղազար Մուրադյանի (անձնագիր` AB 0358594, տրված` 009-ի կողմից) միջև հայ-վրացական գործարար և տնտեսական համագործակցության ընկերակցության հիմնադիր նիստի կազմակերպման ծառայությունների մատուցման նպատակով 2004 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրին` դրա հիման վրա կատարված գնումն ընդունելով որպես մեկ աղբյուրից կատարված գնում:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման հիման վրա`

ա) ձեռնպահ մնալ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրին անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ հաստատված` գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 16-րդ կետով նախատեսված լիազոր մարմնի եզրակացություն.

գ) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի N 1585-Ա որոշմամբ նախատեսված գումարի հատկացումը:

3. Սույն որոշումն ուԺի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: