Կառավարության որոշումներ

31 Հուլիսի 2008, 829 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված` սույն որոշման N 1 հավելվածում նշված ծրագրերի շրջանակներում շինվերանորոգման աշխատանքներ իրականացնելու գծով Հայաստանի Հանրապետության` ի դեմս համապատասխան պետական մարմինների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապալի պայմանագրեր կնքած կազմակերպություններին այդ պայմանագրերով սահմանված արժեքների 9 տոկոսի չափով պետական աջակցություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 2,000,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), որից` 2008 թվականի երրորդ եռամսյակում մինչև 1,000,000.0 հազ. դրամ:

2. Սահմանել, որ սույն որոշման`

1) 1-ին կետին համապատասխան հատկացված գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին` սույն որոշման N 2 հավելվածում նշված գումարների սահմաններում.

2) N 2 հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սույն որոշման 1-ին կետում նշված վճարումներն իրականացնելու նպատակով սույն որոշման N 1 հավելվածում նշված ծրագրերի շրջանակներում շինվերանորոգման աշխատանքներ իրականացնելու գծով Հայաստանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապալի պայմանագրեր կնքած կազմակերպությունների հետ կնքվում են դրամաշնորհի տրամադրման պայմանագրեր:

3. Սույն որոշման N 2 հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ըստ օբյեկտների և կապալառու կազմակերպությունների, սույն որոշման N 1 հավելվածում նշված ծրագրերի շրջանակներում շինվերանորոգման աշխատանքներ իրականացնելու գծով Հայաստանի Հանրապետության` ի դեմս համապատասխան պետական մարմինների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված կապալի պայմանագրերով սահմանված արժեքների և դրա դիմաց սույն որոշման 1-ին կետին համապատասխան հաշվարկված պետական աջակցության գումարների վերաբերյալ: