Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2008, 547 - Ա

ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Նարեկ Մասիսի Սարգսյանին (ծնվ.` 1986 թ. հոկտեմբերի 15-ին, քաղ. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղ., 8 շենք, բն. 30) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2010 թվականի աշնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: