Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2008, 543 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 1,750,000.0 հազ. դրամ, որից`

1) 1,500,000.0 հազ. դրամը` բյուջետային վարկի տեսքով` մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով` տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկեր այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում` 2008 թվականի առաջին կիսամյակում` 500,000.0 հազ. դրամ, և 2008 թվականի ինն ամսում` 1,070,000.0 հազ. դրամ.

2) 250,000.0 հազ. դրամը` դրամաշնորհի տեսքով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Դրամաշնորհներ օտարերկրյա պետություններին» հոդվածով), որից` 2008 թվականի առաջին կիսամյակում` 250,000.0 հազ. դրամ:

2. Հույժ գաղտնի: