29 Մայիսի 2008, 542 - Ա
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2008 թվականի մայիսի 12-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով օգնություն ցուցաբերելու համար և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2008 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին» հոդվածով):