10 Հուլիսի 2008, 803 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 452-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքին գույք նվիրաբերելու մասին» N 452-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «նվիրաբերելու» և «նվիրաբերել» բառերը համապատասխանաբար փոխարինել «նվիրելու» և «նվիրել» բառերով.
2) որոշման նախաբանում «605-րդ» բառը փոխարինել «594-րդ» բառով.
3) որոշման 1-ին կետից հանել «առանց օտարման իրավունքի» և «` մշակութային կրթօջախներ ստեղծելու պայմանով» բառերը.
4) որոշման 2-րդ կետում «նվիրաբերության» բառը փոխարինել «նվիրատվության» բառով: