3 Հուլիսի 2008, 802 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին 2008 թվականի ինն ամսում հատկացնել 287,013.4 հազ. դրամ, որից`
1) 130,000.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի N 2 լճակի հատակի կառուցման, նավակների կայանատեղիի կառուցման և N 3 լճակի պատվարի հիմնանորոգման աշխատանքների ավարտը ֆինանսավորելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով).
2) 157,013.4 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Աջափնյա թաղամասի 15 բազմաբնակարան շենքերի տանիքները հիմնանորոգելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2008 թվականի ինն ամսում հատկացնել 460,000.0 հազ. դրամ, որից`
1) 320,000.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասը քաղաքի ձախափնյա թաղամասի հետ կապող Կեչուտ-Ջերմուկ 3.7 կիլոմետր երկարությամբ ճանապարհի կառուցման համար, այդ թվում`
ա. նախագծահետազոտական փաստաթղթերի մշակման համար` 9,600.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով),
բ. կառուցման աշխատանքների իրականացման համար` 310,400.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով).
2) 140,000.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում կայանատեղերի հրապարակներով 0.6 կիլոմետր երկարությամբ երկու ուղի կառուցելու համար, որից`
ա. նախագծահետազոտական փաստաթղթերի մշակման համար` 4,200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով),
բ. կառուցման աշխատանքների իրականացման համար` 135,800.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով)։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման համապատասխան հավելվածներում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ իրականացվող աշխատանքների մրցույթների արդյունքում տնտեսված գումարների չափով` ծրագրերի և օբյեկտների գծով սահմանված հատկացումների նվազեցման և նույն գումարի չափով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գումարի ավելացման վերաբերյալ: