Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2004, 176 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարաձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 648.1 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 648.1 հեկտարը, որից՝ 18 հեկտար վարելահող, 18.1 հեկտար խոտհարք, 504 հեկտար արոտ, 108 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

 բ) քաղաքացների սեփականություն հանդիսացող 0.4 հեկտար վարելահողը բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար:

Արխիվ

2024

2023