Կառավարության որոշումներ

24 Հուլիսի 2008, 797 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից` 2005 թվականի տարերային աղետների հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված ալյուրի ու շաքարավազի երկաթուղային փոխադրումների և կայարանում մատուցված ծառայությունների դիմաց «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` 1475150 դրամ և «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` 1983200 դրամ գումարների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 3458350 դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի «Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված ալյուրի և շաքարավազի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման ու բաշխման ծրագիրը բարեգործական որակելու և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 942-Ա որոշման 3-րդ կետը: