Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2004, 1726 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման «ա» ենթակետում «303985.2» և «8509.5» թվերը համապատասխանաբար փոխարինել «304552.5» և «9076.8» թվերով.

բ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «19352.2» թիվը փոխարինել «18784.9» թվով, իսկ «Սննդամթերք»` 567.3 հազ. դրամ» բառերը հանել.

գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տուն-ինտերնատներում այլընտրանքային ծառայություն անցկացնող անձանց համար նախատեսված սննդամթերքի մատակարարումը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: