Կառավարության որոշումներ

24 Հուլիսի 2008, 782 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 889,300.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով` 160,000.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի ինն ամսում` 55,000.0 հազ. դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով` 461,900.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի ինն ամսում` 431,000.0 հազ. դրամ, «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 142,000.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի ինն ամսում` 70,000.0 հազ. դրամ, և «Վարչական սարքավորումներ» հոդվածով 2008 թվականի չորրորդ եռամսյակում` 125,400.0 հազ. դրամ):