Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2004, 1715 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3- Ի N 1656 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ առևտուր ու թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1656–Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից, որոշման հավելվածի վերնագրից և կարգի ամբողջ տեքստից հանել «կամ ռադիոակտիվ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: