Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2004, 154 - Ա

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հավաքական անվտանգության խորհրդի 2003 թվականի ապրիլի 28-ի որոշման համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում քվոտային հիմունքով Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է ռազմական համագործակցության վարչության պետի հաստիք՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության ռազմական համագործակցության վարչության պետի պաշտոնում Վլադիսլավ Մուսայելյանի թեկնածությունը:

2. Հայաստանի Հանրապետության պաշպանության նախարարին՝ Վ. Մուսայելյանին ազատել զբաղեցրած պաշտոնից և, համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետի, գործուղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սահմանված կարգով ապահովել Վ. Մուսայելյանի նոր պաշտոնի ստանձնման հետ կապված ֆինանսավորման հարցերը, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության նստավայրում (քաղ. Մոսկվա) բնակելի տարածքի վարձակալության ֆինանսավորումը, որի համար Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 5400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված նախահաշվի: