26 Հունիսի 2008, 743 - Ն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: